• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

«Հայոց ցեղասպանություն․ Օսմանյան կայսրության մեղքը» գրքի շնորհանդեսը Հնդկաստանում։

24 ապրիլի, 2022
«Հայոց ցեղասպանություն․ Օսմանյան կայսրության մեղքը» գրքի շնորհանդեսը Հնդկաստանում։
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2022թ. ապրիլի 24-ին Հնդկաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Հնդկաստանի միջազգային կենտրոնում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանություն. Օսմանյան կայսրության մեղքը» (Armenian Genocide: The sin of the Ottoman Empire») գրքի շնորհանդեսը՝ նվիրված հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին։

Միջոցառման սկզբում ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, այնուհետև ելույթով հանդես եկավ Հնդկաստանում ՀՀ դեսպան Յուրի Բաբախանյանը։ Իր ելույթում դեսպանը նշեց, որ ցավալի է փաստել, որ մինչ օրս հայ ժողովուրդը դեռ սպասում է ճշմարտության հաղթանակին և արդարության հաստատմանը, քանի որ ցեղասպանության հանցագործությունը չի կարող վաղեմության ժամկետ ունենալ։

Դեսպանը հավելեց, որ ցեղասպանության հետևանքով հայ ժողովուրդը կորցրեց իր պատմական հայրենիքի մեծ մասը և բնակչության մոտ կեսը։ Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը չափազանց կարևոր է Հայաստանի անվտանգության համար և դրա վառ ապացույցն է 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծաց 44-օրյա պատերազմը, որի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի, Պակիստանի և ահաբեկչական խմբավորումների օժանդակությամբ շարունակեց իր հայասպան գործունեությունը։

Դեսպանը նաև հիշատակեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչվել է «Հիշիր և պահանջիր» կարգախոսով, քանի որ հայ ժողովուրդը պահանջում է թուրքական կառավարությունից ճանաչել ցեղասպանության փաստը և վերացնել դրա հետևանքները։

Դեսպանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց գրքի հեղինակներ Սուման Քեշարիին և Մանե Մկրտչյանին, Հնդկաստանում ՀՀ նախկին դեսպան Արմեն Մարտիրոսյանին՝ հնդկական իրականության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքի լույս ընծայման համար։ Ելույթի ավարտից հետո դեսպան Բաբախանյանը Ս. Քեշարին և Մ. Մկրտչյանին պարգևատրեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ոսկե մեդալներով։

Գրքի հեղինակ Մ. Մկրտչյանն իր ելույթում շեշտեց, որ դեռևս շատ տարիներ առաջ ծրագրել էր գրել Հայոց ցեղասպանության թեմային նվիրված աշխատություն հինդի լեզվով և իր այդ գաղափարը առաջարկել էր հայտնի ստեղծագործող բանաստեղծ Ս. Քեշարիին, ով մեծ ուրախությամբ համաձայնվել էր։ Մ. Մկրտչյանը նաև համառոտ ներկայացրեց իրենց հինգ տարվա գրքի ստեղծագործական գործունեությունը և վերջում ընթերցեց գրքում տեղ գտած հայ գրողներ Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի բանաստեղծություններից հատվածներ հնդկերեն թարգմանությամբ:

Իր հերթին գրքի հեղինակ Ս. Քեշարին իր ելույթում նշեց, որ մինչ գրքի ստեղծումը հասցրել էր երկու անգամ այցելել Հայաստան, սիրել այդ երկիրն ու հայ ժողովրդին:  Նա հավելեց, որ իր գրքում ներառել է հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ փաստեր, լուսանկարներ, նկարագրություններ:

Այնուհետև, ելույթ ունեցավ շնորհանդեսի հիմնական բանախոս գրականագետ, գրաքննադատ Աշոկ Վաջպեյին, ով կարևորեց ցեղասպանությունների դատապարտումը և ոգեկոչման անհրաժեշտությունը։ Վերջինս ամբիոնից կոչ արեց հնդիկ մտավորականությանը միասնաբար դիմել հնդկական կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու պահանջով:

Ելույթներ ունեցան նաև շնորհանդեսի հատուկ հյուր, պրոֆ. Արչնա Ուպադհյայը, գրքի հրատարակիչ Ռաջկամալ Պրակաշան Սամուհ (Rajkamal Prakashan Samuh) հրատարակչական տնօրեն Աշոկ Մահեշվարին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ դեսպանության անձնակազմը, Հնդկաստանում հավատարմագրված մի շարք դեսպանությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, Դելիի համալսարանների դասախոսներ, ուսանողներ, հնդկահայ համայնքի ներկայացուցիներ, կրթական, մշակութային գործիչներ և այլոք:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: